arm rus eng
 
 
Հայաստանի Հանրապետությունում գրիպի A H1N1 վիրուսային վարակի համաճարակային իրավիճակի վերաբերյալ 08.01.10

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 111 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով` 106, առողջացումով դուրս են գրվել:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, որն իրականացվել է նաև տոների ընթացքում: Համաձայն մոնիթորինգի տվյալների հիվանդացությունը նվազել է: 2009թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա: Նկատելի նվազել են նաև շտապ օգնության կանչերը:
Բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքներ են տարածվում: ԶԼՄ-ներով բնակչության իրազեկման աշխատանքներ են իրականացվում:
Շուրջօրյա գործում է առողջապահության նախարարություն թեժ գիծ` երկու հեռախոսահամարներով:
Ընթացիկ տարվա հունվարի 11-ից հանրապետության կրթօջախներում վերսկսվելու է ուսումնական գործընթացը և առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ պետք է խստորեն իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելմանը.

  • հնարավորինս խուսափեք շփվել գրիպով հիվանդ անձանց հետ
  • եթե հիվանդ եք` մնացեք տանը
  • մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրեք ձեր տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին
  • հազալիս կամ փռշտալիս փակեք բերանն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանի մեջ
  • հաճախակի օդափոխեք փակ տարածքները
  • հագնվեք եղանակին համապատասխան



Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....