arm rus eng
 
 
ԳՐԻՊԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է 20.01.10

Այսօր հրավիրված A H1N1 կանխարգելման օպերատիվ շտաբի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին է զեկուցել հանրապետությունում սուր շնչառական վիրուսային հիվանդությունների իրավիճակի վերաբերյալ: Ամենօրյա մոնիտորինգի արդյունքում ակնհայտ է, որ ավելի քան 5 անգամ նվազել է հիվանդացությունը, նկատելի պակասել են շտապօգնության կանչերը:
Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ դպրոցներում իրականացվում է ամենօրյա մոնիտորինգը, կատարվում է ջերմաչափում: Օդային և սահմանային անցումային կետերում շարունակվում է հսկողությունը ուղևորների նկատմամբ:
ՀՀ ԱՆ մոր ու մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը հավելել է, որ իր ղեկավարած ստորաբաժանման կողմից ամեն օր ուսումնասիրվում են կանանց կոնսուլտացիաներից և առողջության պահպանման առաջնային օղակից ստացված տեղեկությունները , ըստ որոնց հղիներ շրջանում ևս հիվանդացության բարձրացում չի նկատվում:
Պակասել են նաև "Թեժ գծով" հնչող սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, մասնավորապես A H1N1 վերաբերող զանգերը:
Ի հավելումն խորհրդակցության ընթացքում հնչած տեղեկատվության ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը հաստատել է, որ “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց դիմողների թիվը ևս պակասել է:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրել է չթուլացնել հսկողությունն ինչպես կրթօջախներում, այնպես էլ օդային և սահմանային անցումային կետերում:



Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....