arm rus eng
 
 
Հաշվետվություն 20.01.10

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին /մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներին տրամադրելու համար/

Ամբողջությամբ իրագործելով առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը և 2009թ. ծրագրով նախատեսված միջոցառումները, ՀՀ առողջապահության նախարարությունը 2009 հաշվետու տարում հատուկ ուշադրություն է դարձրել ՀՀ մարզերի առողջապահական կառույցների համաչափ զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության որակի ու մատչելիության բարձրացման, հիվանդների դեղորայքի պահանջարկի ապահովման, ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծման, առողջապահական հաստատությունների տեխնիկական վերազինման, օրենսդրական դաշտի բարելավման, մոտ ապագայում հանրապետության մարզերի առողջապահական հիմնարկները որակյալ բժշկական կադրերով համալրման,տարբեր երկրների հետ նոր պայմանագրաիրավական դաշտ ստեղծելու, հասարակայնության և ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցության և այլ խնդիրներին:
Հաջողությամբ շարունակվել է 2008թ. հուլիսի մեկից հանրապետությունում ներդրված Ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման ծրագրի իրականացումը:
Ելնելով աշխարհում գրիպի A/H1N1 վիրուսային վարակի պանդեմիկ իրավիճակից, 2009 թվականի փետրվարին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Գրիպի հնարավոր համավարակի /պանդեմիայի/ պատրաստավածության ծրագիրը,որում ներառված բոլոր միջոցառումների իրականացումը եղել է նախարարությունում գրիպի H1N1 ենթատեսակի ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների համակարգող օպերատիվ հանձնաժողովի ամենօրյա քննարկումների առարկան:Կազմակերպվել են մամուլի ասուլիսներ հեռուստատեսությունների և այլ զանգվածային լրատվամիջոցների լրագրողների համար,: Պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներով իրականացվել են հեղինակային անդրադարձեր նվիրված գրիպին և բնակչության իրազեկման աշխատանքներ: Գործել է 2 թեժ գիծ:
2009թ. զգալի աշխատանք է տարվել օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ: Ընդունվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված 2 օրենքներ, ՀՀ կառավարության 49 նորմատիվ, ՀՀ վարչապետի 2 որոշումներ: Արձակվել է ՀՀ առողջապահության նախարարի 18 նորմատիվ հրաման:
ՀՀ կառավարության գործունեության 2009թ. միջոցառումների ցանկում ընդգրկված են եղել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվելիք 12 միջոցառումներ: Նախատեսված բոլոր միջոցառումների  նախագծերը մշակվել են, սահմանված ժամկետներում ներկայացվել են ՀՀ կառավարություն, որոնցից 5-ն արդեն հաստատվել են ՀՀ կառավարության որոշումներով, 4-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում, 1-ն արդեն քննարկվել և ուղարկվել է Ազգային ժողով, իսկ 2-ը ՀՀ կառավարության կողմից նպատակահարմար է համարվել դիտարկել ՀՀ կառավարությունում ներակայում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:
ՀՀ կառավարության որոշմամբ 2009թ. համար ՀՀ առողջապահության նախարարության գործունեության համար գերակա խնդիրներ են համարվել 2 միջոցառումներ`

1. ՀՀ-ում շտապ օգնության ծառայության արդիականացումը, որը նախատեսված էր իրականացնել 2009 թվականի ընթացքում: Սակայն հաշվի առնելով ֆինանսական միջոցների հատկացման հնարավորության բացակայությունը, ՀՀ-ում շտապ օգնության ծառայության արդիականացման գործընթացի իրականացումը տեղափոխվել է 2010 թվական:
2. Մարզային առողջապահության համակարգերի զարգացումը` ուղղված բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը,

Համաշխարհային բանկի կողմից աջակցվող "Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում" ծրագրի շրջանակներում 2009թ. իրականացվել են հետևյալ աշխատաքնները`

  • 2009թ. ավարտվել են Հրազդանի և Իջևանի բժշկական կենտրոնների հիմնանորոգումը, ապահովվել են բժշկական սարքավորումներով և կահույքով,
  • 2010թ. 1-ին եռամսյակում կավարտվեն Արմավիրի,Ապարանի և Արարատի, իսկ 2-րդ եռամսյակում` Գորիսի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները, որոնք նույնպես կապահովվեն բժշկական սարքավորումներով և կահույքով:
  • 2010թ. 1-ին եռամսյակում կսկսվեն Գավառի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
  • 2009թ. հանրապետության 2 մարզերում կառուցվել են 4 գյուղական ամբուլատորիաներ, 8 մարզերում վերանորոգվել են 21 ամբուլատորիաներ, 5 մարզերում ընթացքի մեջ են 5 ամբուլատորիաների կառուցման աշխատանքները:
  • Բուժսարքավորումներով հագեցվել են 4 մարզերի 20 գյուղական ամբուլատորիաներ:
  • մասնագիտական ուսուցում են անցել 237 բժիշկ և 322 բուժքույր:

Ավելի մանրամասն


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....