arm rus eng
 
 
Աշխատանքային հանդիպում 25.01.10

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին, ինչպես նաև Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանին: ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում համավճարների ծրագրի ներդրման, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային քաղաքականությանը միտված աշխատանքների ընթացքը:
Պետական առողջապահական գործակալության պետ Տեր-Գիգորյանն իր հերթին ներկայացրել է առողջապահության համակարգում ֆինանսավորման նոր մեխանիզմները: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ամբողջացնելով զեկուցումները   հավելել է, որ այս ամենը միտված է սոցիալապես անապահով մարդականց անվճար բուժօգնություն ստանալու իրավունքների պահպանմանը և անօրինական գանձումները օրինականացնելուն: Ըստ նրա սա նոր քաղաքականություն է, նոր ուղղություն և առողջապահության ոլորտի, և բնակչության համար: Այդ առումով շատ կարևոր է հանրային իրազեկումը: Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալը ներկայացնելով արտոնյալ պայմաններով բուժօգոնություն ստացողների ցանկի վերաբերյալ ուսումնասիրությունները, նկատել է, որ իսկապես վերջիններս վերանայման և արդիականացման կարիք ունեն: Հյուրերը հետաքրքրվել են համավճարների համակարգի ներդրման մանրամասներով, մասնավորապես պիլոտային ծրագրով:
  Հյուրերը շնորհակալություն են հայտնել երկրում իրականացվելքի բարեփոխմանը միտված աշխատանքների և առհասարակ հանդիպման համար, վերջինս համարել են օգտակար և անհրաժեշտ, քանի որ ստացել են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....