arm rus eng
 
 
Նոր կենտրոն Երևանում 29.01.10

Ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները և հնարավարություններն են ներդրվել մայրաքաղաքի "Ռաֆայել" բժշկական կենտրոնում, որի բացումը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Կենտրոնում կիրականացվեն ընդհանուր վիրաբուժական, ուրոլոգիական ակնաբուժական, վնասվածքաբանական, վերակենդանացման բուժօգնություն և բուժսպասարկում: Կենտրոնը հագեցվել է նորագույն սարքավորումներով: Վերջինիս կառուցման և բուժսարքավորումներով հագեցման համար 27 մլն դոլար է ներդրվել: "Ռաֆայել" բժշկական կենտրոնի բացման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից բժշկակակն կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մարդկանց: Տիգրան Սարգսյանը և բացմանը ներկա պաշտոնյաները շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը լրագրողների հետ զրուցում համոզմունք է հայտնել, որ կենտրոնն իր դերը կունենա ոլորտի զարգացման գործում: Կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվելու է պետպատվերի համակարգ, որը հնարավորություն կտա նաև անապահով խավին` օգտվելու այս բարձրակարգ կառույցի ծառայություններից: Կենտրոնի գիտական ղեկավար ԱԺ պատգամավոր Արմեն Մելիքյանի խոսքով` պետք է ձգտել, որ առողջապահական բոլոր կենտրոնները լինեն որակյալ, ժողովրդի համար մատչելի:



Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....