ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է “World Vision” Հայաստան կազմակերպության ազգային գրասենյակի տնօրեն Գրեհամ Ստրոնգին, “World Vision” Հայաստան կազմակերպության Ներուժի զարգացման տնօրեն Պրասաննա Դե Սիլվային, ինչպես նաև շահերի պաշտպանության հարցերով փորձագետ Տաթևիկ Դավթյանին:
ՀՀ առողջապահության նախարարը “World Vision” Հայաստան ազգային գրասենյակի տնօրենին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ “World Vision” Հայաստան կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը կշարունակվի:
Գրեհամ Ստրոնգը ներկայացրել է առաջիկա անելիքները և ծրագրերը, որոնք պատրաստվում է իրականացնել “World Vision” Հայաստան կազմակերպությունը Հայաստանի մարզերում ու առաջարկել է նախապատրաստական աշխատանքներն ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացնել:
Առաջիկայում նախատեսվող աշխատանքային հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀՀ առողջապահության նախարարություն – “World Vision” Հայաստան կազմակերպության համագործակցության հեռանկարները: