Փետրվարի 15-ը հայտարարվել է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր (World Childhood Cancer Day. WCCD), որը հռչակվել է 2001թ. Լյուքսեմբուրգում քաղցկեղով երեխաների ծնողների կողմից: 1994թ. Իսպանիայում հիմնադրված կամզակերպությունն ունի 118 անդամ` 73 երկրից: Հայաստանը անդամակցում է 2003թ.:
Կազմակերպության առաքելությունը քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածության բարելավումն է և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Ամեն տարի Հայաստանում միջինում 80-100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում:
“Քաղցկեղով երեխաների բարեկամներ” հասարակական կազմակերպությունը փետրվարի 18-ին ժամը 19:00-21:00 “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում կազմակերպում է աճուրդ, դրամահավաք, “Ուրախ րոպեներ” ներկայացումներ` քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու նպատակով: Երեկոյի ընթացում Երևանի գեղարվեստական պետական ակադեմիայի նկարիչների և նրանց սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կանցկացվի:
Միջոցառման ողջ հասույթը կուղղվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի երեխաների բուժմանը և դժվարամատչելի դեղերով ապահովմանը: