arm rus eng
 
 
Սննդային թունավորում 19.02.10

Փետրվարի 18-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել Շիրակի մարզային պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից առ այն, որ ժամը 23:00 սահմաններում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել “Նաիրի” ռեստորանային համալիրում կատարվող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 7 մարդ` աղիքային երևույթներով, նախնական ախտորոշումը սննդային թունավորում:
Ահազանգը ստանալուն պես Երևանից մասնագիտացված խումբ է մեկնել Գյումրի, տեղի մասնագետների հետ համատեղ կազմակերպվել է հիվանդների ստացիոնար պայմաններում բուժումը, իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ: Արդյունքում ևս 23 հիվանդ հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` 13 տարեկան` Գյումրու Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ձեռնարկված բուժական և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հիվանդների վիճակը 19.02.2010թ. 13:00 դրությամբ բավարար է, առաջիկա 2-3 օրվա ընթացքում նրանք դուրս կգրվեն:
Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով գիշերվա ընթացքում իրականացվել են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Թեթևակի նախանշաններ ունեցող հանդիսության մասնակիցները հոսպիտալացվել են հիվանդության հետագա բարդացումներից զերծ մնալու նպատակով:
Նոր հիվանդներ չեն արձանագրվել:
Հանրային սննդի կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Օգտագործված սննդամթերքից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու և թունավորման պատճառը պարզելու նպատակով:
Վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդները օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրից, վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանիշները, ինչպես նաև դրանց միամոմենտ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:
Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Իրավիճակը վերահսկվում է:


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....