arm rus eng
 
 
Հիվանդները դուրս են գրվել 22.02.10

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային երևույթներով` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված հիվանդներն անցած օրերի  և այսօրվա ընթացքում դուրս են գրվել: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ էր ստացվել Շիրակի մարզային պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից առ այն, որ ժամը 23:00 սահմաններում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել "Նաիրի" ռեստորանային համալիրում կատարվող հարսանյաց հանդեսի մի շարք մասնակիցներ: Համատեղ կազմակերպվեց հիվանդների ստացիոնար բուժումը, իրականացվեցին հակահամաճարակային միջոցառումներ:
Վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդները օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրից, վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանիշները, ինչպես նաև դրանց միամոմենտ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:
Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Հանրային սննդի կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Օգտագործված սննդամթերքից վերցված նմուշները լաբորատոր փորձաքննության փուլում են:
Իրավիճակը վերահսկվում է:


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....