arm rus eng
 
 
Զեկույցների ներկայացում 26.02.10

ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, տեղական և միջազգային փորձագետները, քաղաքականություն մշակողները, առողջապահության մարզային մասնագետներն ու ՀԿ-ների ներկայացուցիչներն այսօր քննարկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված երկու նոր զեկույցները` առողջապահության համակարգի գործունեության գնահատման և առողջապահության ազգային հաշիվների վերաբերյալ: Վերջիններս  միտված են շարունակաբար նպաստելու առողջապահական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Զեկույցներում արտացոլված է 2009թ. տնտեսական ճգնաժամին նախորդած ժամանակահատվածում առողջապահության ոլորտում կատարված հանրային ներդրումների շարունակական աճը, որի շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել են երեխաների, նորածինների և հետծննդյան մահացածությունները, իսկ ծննդյան պահից կյանքի տևողությունն աճել է: Ավելին, ընթացքի մեջ են առողջապահության ոլորտի շոշափելի կառուցվածքային ու համակարգային բարեփոխումները: Առաջնային բուժօգնության բարեփոխումները և մարզերում հիվանդանոցային ցանցի օպտիմալացման գործընթացն առանցքային դեր ունեն  մինչև 2015թ. Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման հարցում: Չնայած այս զարգացումներին` զեկույցներն այնուամենայնիվ մատնանշել են մի շարք մարտահրավերներ:
Այս փաստաթղթերում առաջարկվում է մշակել Հայաստանում ազգային առողջապահության բարելավման ամբողջական օրակարգ` հիմնված երկրի մարտահրավերների, ինչպես նաև դրանց արդյունավետ հաղթահարման համար անհրաժեշտ առկա համակարգերի, մեխանիզմների և ինստիտուցիոնալ հզորությունների ուսումնասիրության վրա:
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև հնարավոր այն եղանակները, որոնք թույլ կտան լավագույնս կիրառելու այս զեկույցները ոլորտի քաղաքականության ձևակերպման ու հարմարեցման գործընթացներում:


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....