arm rus eng
 
 
Միասին տուբերկուլոզի դեմ 10.03.10

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է տուբերկուլոզի դեմ պայքարի գործում համագործակցող միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր Մարինա Սաֆարյանը, առողջապահության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որին աջակցում են ԱՀԿ հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ ՄԶԳ առողջապահական ծրագրերը, <Բժիշկներ առանց սահմանների. Ֆրանսիա> կազմակերպությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ինչպես նաև Գլոբալ հիմնադրամը:
Հանդիպման առիթը միջազգային գործընկերների հետ համագործակցության ծավալներն ու տեսակները մեկ անգամ ևս հստակեցնելն էր: Աշխատանքները չկրկնելու և առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարը միջազգային կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել համագործակցության նոր ծրագրեր` հատկապես դեղակայուն տուբերկուլոզի բուժմանն ուղղված:
ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր Մարինա Սաֆարյանին, որը նաև ղեկավարում է Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը, հանձնարարվել է ներկայացնել տուբերկուլոզի բուժման ներկայիս մեթոդների առավելություններն ու թերությունները, ինչպես նաև առաջարկել նորը:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել առաջարկվող ձևաչափով և հույս են հայտնել, որ նման աշխատելաոճը կնպաստի Հայաստանում դեղակայուն տուբերկուլոզի դեպքերի նվազմանը:
Հաջորդ հանդիպումը, որը նախատեսվում է առաջիկայում, գործնական քայլերի սկիզբ կհանդիսանա:


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....