arm rus eng
 
 
Աշխատանքային կարգով 11.03.10

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային բժշկական հաստատություններում շաքարային դիաբետով տառապող հիվանդների հաշվառման, առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով բաշխված ինսուլինների ստացման, պահպանման և հիվանդներին անվճար հատկացման գործընթացը վերլուծելու նպատակով: Հանդիպումներին մասնակցել են հանրապետության առաջատար էնդոկրինոլոգները, մարզային կառույցների ղեկավարները և ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:
Ոլորտի պատասխանատուները նշել են շաքարային դիաբետով և առհասարակ էնդոկրին հիվանդությունների հայտնաբերման, բուժման ու վարման գործընթացում առկա խնդիրները և կազմակերպչական թերությունները: Շաքարային դիաբետով հիվանդներին դեղերով ապահովումը կանոնակարգելու և բաշխման գործընթացը բարելավելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանձնարարել է մշակել ինսուլինի ստացման, բաշխման և հիվանդներին հատկացման նոր` խստացված և առավելագույնը վերահսկելի կարգ, ինչպես նաև կազմակերպել վերապատրաստման դասընթացներ էնդոկրինոլոգների համար:


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....