arm rus eng
 
 
Իսրայելի դեսպանի առաքելության ավարտը 15.03.10

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրին և Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի վարչության պետ Յուվալ Ֆաչսին: Ամփոփելով մեր երկրում իր գործունեությունը, դեսպանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը շարունակական լինի և սկսված ծրագրերը հասցվեն ավարտին:
Կարևորելով երկու երկրի միջև համագործակցության դրական փորձը` նա առաջարկել է երկուստեք կազմակերպել բժիշկների վերապատրաստման դասընթացներ` թե նեղ մասնագիտական, թե նոր տեխնոլոգիաների զարգացման, թե փորձի փոխանակման առումով: Դեսպանը նշել է, որ նաև սերտ համագործակցում են Գյումրու վերականգնողական կենտրոնի հետ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել գերակա ու առաջնահերթ ծրագրերի ցանկ և հետագա համագործակցությունը շարունակել նաև նոր ուղղություններով:


Այլ Հայտարարություններ    
Հանուն առողջ սերնդի 07.09.10
  ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե....


Ավարտվեց ԱԱՊԲ ծրագիրը 03.09.10
  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփել է իր....


Օձի խայթոցի դեպքերի ամփոփում 01.09.10
  2010 թվականին` օգոստոսի 31-ի դրությամբ, արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Տուժածներից 73-ը հիվանդանոցներից դուրս է գրվել լավացումով: Երկուսի կյանքը չի հաջողվել....


Լաբորատոր հետազոտութույնների արդյունքները 23.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման առնչությամբ ձեռնարկված կանխարգելիչ....


Իրավիճակը կայուն է 21.08.10
  Այսօրվա դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված....