Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Այս տարի օձի խայթոցից....

Այս տարի օձի խայթոցից մահվան դեպքեր չեն գրանցվել

17.07.08

2008 թվականին` հուլիսի 17-ի դրությամբ, հանրապետությունում օձի խայթոցի 43 դեպք է արձանագրվել, որից 4-ը` Երևանում: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի և Սյունիքի մարզերում` համապատասխանաբար 12 և 9: Օձի խայթոցի մեկական դեպքեր գրանցվել Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերում, իսկ Գեղարքունիքում և Լոռիում դեպքեր չեն արձանագրվել: Տուժածներից 9-ը բուժօգնություն է ստացել Երևանում: Այս տարի օձի խայթոցից մահվան դեպքեր չեն եղել: