ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ

ԵՐԿՐՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԼՅՈՒԲԼՅԱՆԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ»

Հայաստանի առողջապահական համակարգի հզորացման հարցերը

Կայքը գտնվում է թեստավորման փուլում: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Հին կայքի հղում՝ http://old.moh.am

News

January 21, 2020

Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անցկացրել է քաղաքացիների 2020 թվականի առաջին ընդունելությունը:

Նախարարը լսել է բարձրացված հարցերը և խնդիրները, ինչպես նաև ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների դրական արձագանքը:

Ըստ գործող կարգի` ընդունելությանը գրանցված քաղաքացիները նախարարին են դիմել տարբեր հարցերով` ակնկալելով տարաբնույթ լուծումներ:

Հանձնաժողովային կարգով յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական: Քաղաքացիներին տրվել է պարզաբանում նրանց իրավունքների վերաբերյալ: Նախարարը մասնագետներին հանձնարարել է լրացուցիչ ուսումասիրել որոշ հարցեր` քաղաքացիներին հնարավորության դեպքում աջակցելու համար:

More

January 20, 2020

«Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին:

Հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը (աղբյուր՝ https://www.who.int/csr/don/17-january-2020-novel-coronavirus-japan-ex-china/en/, հունվարի 17-ի դրությամբ), կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է լաբորատոր հաստատված 41 դեպք:

Չինաստանի Ուուհան քաղաքում հիվանդության վարակի աղբյուրի պարզաբանման ուղղությամբ դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն նշվում է, որ վարակման հավանական վայրը ծովամթերքի մեծածախ առևտրի շուկան է (չնայած որոշակի պացիենտների համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջիններս չեն այցելել նմանատիպ վայրեր):

Չինաստանի, Թայլանդի, Ճապոնիայի բժշկական հաստատությունների անձնակազմի շրջանում, որտեղ հոսպիտալացվել են պացիենտները, այսօրվա դրությամբ դեպքեր չեն արձանագրվել, ինչը կարող է հաստատել այն վարկածը, որ «նոր կորոնավիրուսը» մարդուց մարդու չի փոխանցվում: Այդուհանդերձ, պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ` պարզելու, թե պացիենտներն ինչպե՞ս են վարակվել, արդյո՞ք հնարավոր է վարակի փոխանցումը «մարդուց մարդու», փոխանցման մեխանիզմները, հիվանդության կլինիկական նկարագիրը և վարակման աստիճանը՝ ներառյալ սուբկլինիկական ձևերը և այլն:

More

January 20, 2020

Հանդիպում` Համաշխարհային բանկի պատվիրակության հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։

Վերջիններս քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը, դրա իրականացման համար տեխնիկական առաջադրանքը: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում ծրագրի ներդրման օրակարգին:

Ադաննա Ճուկվուման նշել է, որ 4-օրյա այցի ընթացքում ՀԲ պատվիրակությունը նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար հարկաբյուջետային հնարավորությունների գնահատում, տնտեսության և առողջության վրա ազդեցության հաշվարկային ընդհանուր հավասարակշռության մոդելների կառուցում և եկամուտների մոբիլիզացման տարբերակների ֆիսկալ ազդեցության գնահատում։

Քննարկման ընթացքում առաջարկվել է իրականացնել վերլուծական աշխատանք և քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխումների բաղադրիչների, հարկաբյուջետային հետևանքների և առողջության ու տնտեսական արդյունքների վրա հնարավոր ազդեցությունների շուրջ:

Ուշադրության կենտրոնում է գտնվել նաև առողջապահական ծառայությունների գնման և ապահովագրության բնագավառում Հայաստանի ու համաշխարհային փորձի վերջերս ավարտված գնահատումը։

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին աջակցելու համար և շեշտել, որ օրակարգի առաջ մղումը կնպաստի ընդհանուր համակարգի զարգացմանը:

More

January 20, 2020

ՄՌՏ հետազոտության հնարավորություն` Երևանից դուրս

Կրկին անդրադառնանք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

Իսկ հիմա խոսենք փաստերով`

Ապատեղեկատվություն 4. Մեկ ու կես տարի անց պարզվում է, որ առողջապահական բյուջեի 25% բարձրանալու պայմաններում պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար գումարներն աճել են 32%-ով: Իսկ դրանք բաշխվել են այնպես, որ Երևանում տեղակայված բուժհաստատություններին իջեցված պետպատվերի գումարներն աճել են ամենաշատը: Արսեն Թորոսյանը շեղվել է անցած տարվա իր հայտարարությունից: Նախ տարօրինակ է, որ Թորոսյանը չհրաժարվեց այդ արատավոր պրակտիկայից, որ առողջապահության նախարարի ընդամենը մեկ հրամանով խիստ կասկածելի հիմքերով բաշխվում է պետական բյուջեի 5%-ը, նման հնարավորություն որևէ գերատեսչական ղեկավար չունի, Թորոսյանն ունի և առատորեն օգտվում է դրանից:

Պատասխան. 2018-2020 թվականների ընթացքում պետական բյուջեից բժշկական օգնության և սպասարկման մասով (հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ) հատկացումներն աճել են շուրջ 40%-ով, այսպես՝ 2018 թվականին հատկացվել է 67,18 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 85,84 մլրդ դրամ, 2020-ին՝ 95,303 մլրդ դրամ:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իականացվող ծառայությունների ծավալների մեծացման պարագայում մայրաքաղաքի կլինիկաներում, մարզային կազմակերպություններում դիտվում է պետական պատվերով հատկացումների աճ:

Համեմատելով վերջին 3 տարվա Երևան-մարզեր ֆինանսական հատկացումները` կարող ենք արձանագրել. 2017 թվականին Երևանում տեղակայված բժշկական կազմակերպություններին հատկացված պետական պատվերի գումարները կազմել են ընդհանուր հատկացումների շուրջ 59%, 2018, 2019 թվականներին՝ գրեթե 55%, այսինքն` ունենք նվազման տենդենց: Ինչ վերաբերում է մարզային կազմակերպություններին, ապա, օրինակ` Լոռու մարզում 2017, 2018 թվականների համեմատ պետական պատվերով ֆինանսական հատկացումներն ավելացել են գրեթե 30,0%,-ով, Շիրակի մարզում՝ գրեթե 20,0%,-ով, Սյունիքում` 2018-ի համեմատ աճել է գրեթ 26,0%-ով:

Ապատեղեկատվություն 5. Առողջապահական համակարգում միջոցների բաշխման ընթացքում հովանավորչությունը խորը արմատներ ունի:

Պատասխան. «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն 2018 թվականին պետական պատվեր է իրականացրել ոչ ամբողջական տարի և հետևաբար, կազմակերպության 2019 թվականի պայմանագրային գումարի հաշվարկի մեջ հաշվի են առնվել փաստացի կատարողականը, հերթագրումները, սարքավորումների թողունակությունը:

Ի դեպ, պետական պատվերի շրջանակներում ՄՌՏ, ԿՏ հետազոտություններ իրականացնում են թվով 27 բժշկական կազմակերպություն, որոնց ֆինանսավորումը 2019 թվականին համամասնորեն աճել է: «ՄԻԲՍ» և «Արմամաքս» ՍՊԸ-ների պայմանագրային գումարներն ավելացել են ճիշտ այնքան, ինչքան դժվարամատչելի հետազոտություններ իրականացնող բոլոր հաստատությունների տվյալ ծրագրով պայմանագրային գումարները:

Չհակասելով մեր քաղաքականությանը, ուրախությամբ պետք է նշենք, որ 2019-ին վերջապես ՄՌՏ հետազոտության հնարավորություն ունեցանք Երևանից դուրս: Շիրակի մարզում սկսեց պետական պատվեր իրականացնել «ՄՌՏ Էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ-ն, որը ռուսական մեծ ցանց է և ունի շուրջ 60 ախտորոշիչ կենտրոն Ռուսաստանում և ԱՊՀ տարածաշրջանում: Պայմանագրային գումարը հաշվարկվել է` ըստ տարածաշրջանի պահանջարկի: Հարկ է նշել, որ գործարկումից ի վեր մոտ շուրջ 2300 քաղաքացի հետազոտման համար չի հասել մայրաքաղաք:

«ԷՄԵՌՏԵԷՔՍՊԵՐՏ-ի դեպքում պատկերն ավելի կասկածելի է: Այս կլինիկան փաստացի գործունեություն սկսել է ծավալել 2018-ի հունիսին, այսինքն` Արսեն Թորոսյանի նախարար դառնալուց 1 ամիս անց, գործել է այն նույն ոլորտում, որտեղ բիզնես հետաքրքրություններ ունի գործող նախարարը» ձևակերպումը առնվազն ծիծաղելի է: 2018 թվականից շատ կազմակերպություններ են սկսել գործել ոլորտում, որոնք ևս առողջապահության նախարար հովանավորության տակ չեն:

Ինչ վերաբերում է զինծառայողների արտահիվանդանոցային ուղեգրման գործընթացի փոփոխությանը, ապա այն բխել է շահառուների գրավոր և բանավոր բազմաթիվ բողոքներից, որի դեպքում քաղաքացին գալիս էր Երևան ուղեգիր ստանալու համար, ապա վերադառնում մարզ՝ հետազոտությունն իրականացնելու: Կրկին հիշեցնենք, որ ուղեգրերում չեն ամրագրվում ուղեգրվող կազմակերպության անվանումը, և քաղաքացին ազատ է իր ընտրության մեջ:

Շարունակելի...

More

January 18, 2020

Հանդիպում՝ «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի մասնակցների հետ

Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Հոսփիթլ Մենեջմենթ» (Hospital Management) ծրագրի մասնակիցներին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ։

 Նշենք, որ այս ծրագրին մասնակցում են առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների  վարչական անձնակազմը։

Նախարարը վերջիններիս հետ քննարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները և ընդգծել դրանց մեջ կիրթ ու փոփոխությունների պատրաստ կառավարիչների դերի կարևորության մասին:

«Միանշանակ է, որ իմ և առողջապահության նախարարության կողմից նման նախաձեռնությունները ողջունելի են, հատկապես, որ ոլորտում ինտենսիվ իրականացվող բարեփոխումները նոր հմտություններ են պահանջում: Մենք գիտենք, որ հիվանդանոց, պոլիկլինիկա, առողջության կենտրոն կամ որևէ այլ բժշկական կենտրոն ղեկավարելը միայն կլինիկական գիտելիքներով չի որոշվում», - ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրել է նոր ստեղծվող առողջապահության կառավարման մագիստրատուրայի ծրագիրը, ինչպես նաև «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի ժամանակ ուսուցանվող ծրագրերը և մասնակիցների համար նոր հմտությունների ու ունակությունների ձեռքբերումները: Վերջինս հույս է հայտնել, որ այս ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ նախարարի և մասնակիցների միջև։

 

 

More

ԱՐԽԻՎ

Announcements

Հայտարարություն

ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր և Տեխնիկական առաջադրանք խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR4/CQS/B-C/047-19

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

(Խորհրդատվական ծառայություններ-կազմակերպության ընտրություն)

Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի անվանումը՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում», 5222-ԱՄ

Առաջադրանքի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն»

Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` CR4/CQS/B-C/047-19

  1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» (փոխառություն թիվ 5222-ԱՄ) ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է այդ միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների` «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR4/CQS/B-C/047-19 իրականացման համար:

  1. Խորհրդատվական ծառայությունները ներառում են:

Խորհրդատուն պետք է վերահսկի աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքը մինչև վերջիններիս ամբողջական ավարտը և Պատվիրատուի կողմից Ծրագրի վերջնական ընդունումը: Բոլոր իրականացրած աշխատանքները պետք է համապատասխանեն ճարտարապետական և ինժեներական նախագծերին և տեխնիկական մասնագրերին, շինարարական աշխատանքների համապատասխանությունը շինարարության տեղական օրենքներին, գործող նորմերին և ստանդարտներին, կանոններին և կարգավորումներին, ինչպես նաև Խորհրդատուն պետք է վերահսկի բնապահպանական խնդիրներին ներկայացվող պահանջների ապահովումը: Աշխատանքների ավելի մանրամասն նկարագիրը և այլ պայմանները ներկայացված են կից` տեխնիկական առաջադրանք բաժնում։

  1. Պայմանագրի ստորագրման ժամկետ է նախատեսվում` 2020թ. փետրվարը: Մեկնարկի նամակը ստանալուց հետո Խորհրդատուն պետք է տեղակայվի շինհրապարակում 5 օրվա ընթացքում: Աշխատանքների իրականացման ակնկալվող ժամանակահատվածը քսանչորս (24) ամիս է։

  1. Սույնով ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը («Պատվիրատու») հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին («Խորհրդատուներ») ներկայացնել հետաքրքրության հայտը վերոնշյալ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Նշված ծառայությունները տրամադրելու նպատակով մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկատվություն պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ (կազմակերպության մասին տեղեկատվություն, նմանատիպ ծառայությունների տրամադրման փորձ, նկարագրություն, ծառայությունների տրամադրման հնարավորություն, բրոշուրներ և այլն): Աշխատակազմի աշխատանքային ինքնակենսագրությունները տվյալ փուլում պետք չի ներկայացնել։

  1. Կարճ ցուցակի կազմման չափանիշներն են՝
  • Խորհրդատուի ընդհանուր աշխատանքային փորձը շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ոլորտում վերջին 7 տարիների ընթացքում;
  • Վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ պայմանագրերի իրականացում, որոնց շրջանակներում կազմակերպությունը իրականացրել է (բարեհաջող ավարտված) ընդհանուր ծավալով (առավելագույնը 2 պայմանագիր) առնվազն 4700քմ մակերեսով հասարակական և բնակելի նշանակության շենքերի վերակառուցման և/կամ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն:

  1. Խորհրդատու ընկերությունների ուշադրությունն ենք հրավիրում Համաշխարհային բանկի ուղեցույցների` Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում, («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), (Հունվար 2011, վերանայված Հուլիս 2014), 1.9 կետի վրա, որով սահմանվում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

  1. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի` «Խորհրդատուների ընտրության ուղեցույց»-ի, (Հունվար 2011, վերանայված Հուլիս 2014) 3.7 կետում սահմանված «Կազմակերպության որակավորման վրա հիմնված ընտրություն» (CQS) ընթացակարգին համաձայն:

  1. Իրավասու խորհրդատուները կարող են համագործակցել միմյանց հետ՝ Համատեղ ձեռնարկության (ՀՁ) կամ ենթախորհրդատուի ձևով` իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով (այս դեպքում խնդրում ենք նշել համագործակցության ձևը օր՝ ՀՁ կամ ենթախորհրդատու, ինչպես նաև ընտրել առաջին գործընկերոջը)։

  1. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ստորև նշված հասցեով աշխատանքային օրերին` 09:00-ից մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում։

  1. Հետաքրքրության հայտը պետք է ներկայացվի Հայերեն լեզվով, էլեկտրոնային (Adobe PDF format) տարբերակով՝ ստորև նշված հասցեով, ոչ ուշ քան 2020թ-ի Հունվարի 29-ը: Հետաքրքրության հայտում պետք է հստակ նշված լինի «ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն», CR4/CQS/B-C/047-19։

ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ

49/4, Կոմիտասի պող., Երևան 0051, ՀՀ

Տնօրենի պաշտոնակատար` պրն Հովակիմ Պոդոսյան,

Հեռ. (+374 10) 297536, 297537

էլ-հասցե` Hovakim.podosyan@healthpiu.am; Kristine.ghambaryan@healthpiu.am; procurement@healthpiu.am

կայք՝ www.healthpiu.am

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն» CR4/CQS/B-C/047-19

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.1 Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) Առողջապահության նախարարության (ԱՆ) «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ՊՀ) միջոցով իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» 5222-ԱՄ ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի (ՀԲ) կողմից տրամադրված վարկային միջոցներով, որոնց մի մասը ՀՀ-ը նախատեսում է ուղղել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (Մարտունու ԲԿ) նոր տիպային մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Մարտունու նորակառույց ԲԿ-ը լինելու է մեկհարկանի շինություն նկուղային հարկով` բաղկացած վեց մասնաշենքից, որտեղ տեղակայված կլինեն հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները: Վեց նոր մասնաշենքերն ունենալու են տարբեր ներքին հատակագծեր` համաձայն յուրաքանչյուր շենքում տրամադրվող ծառայության ֆունկցիոնալ պահանջների: Կենտրոնի տարածքում կկառուցվի կաթսայատուն և ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հրապարակ:

1.2 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ԲԿ-ի առկա էլեկտրական ենթակայանի վերակառուցման և վերազինման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի և ենթակառուցվածքների աշխատանքները, ինչպես նաև ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները:

1.3 Ծրագրի իրականացման նպատակով` Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ը նախատեսում է ընտրել Խորհրդատու, որը կիրականացնի կառուցվող ԲԿ-ի բոլոր շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը:

1.4 Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի` «Խորհրդատուների ընտրության ուղեցույց»-ի, (Հունվար 2011, վերանայված Հուլիս 2014) 3.7 կետում սահմանված «Կազմակերպության որակավորման վրա հիմնված ընտրություն» (CQS) ընթացակարգին համաձայն:

1.5 Խորհրդատուի հետ կկնքվի «Ժամանակի հիման վրա վճարումներ» պայմանագիրը:

  1. ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

2․1 Տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության նախարարության 28.04.1998թ. N44 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի հիման վրա:

2.2 Տեխնիկական հսկողության նպատակներն են ապահովել.

- իրականացվող շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաինժեներական նախագծերին և տեխնիկական մասնագրերին, ինչպես նաև համապատասխանության փաստաթղթային ձևակերպումը,

- բոլոր աշխատանքների իրականացումը համաձայն շինարարության, բնապահպանական և աշխատանքային անվտանգության ոլորտները կարգավորող տեղական օրենսդրության պահանջների։

  1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3.1.1 Տեխնիկական հսկողության պայմանագիրը ստորագրելուց և Մեկնարկի նամակը ստանալուց հետո, 5 օրվա ընթացքում, հաղթող ճանաչված Խորհրդատուն պետք է տեղակայվի շինհրապարակում: Տեխնիկական հսկողության աշխատանքները կմեկնարկեն տեղակայման պահից: Ծրագրի իրականացման ակնկալվող տևողությունը քսանչորս (24) ամիս է: Այդուհանդերձ, Խորհրդատուի պայմանագրային պարտավորություները կշարունակեն ուժի մեջ մնալ մինչև ավարտված շինարարական աշխատանքների փաստաթղթային ձևակերպման ակտի վավերացումը, հայտնաբերված թերությունների վերացումը, ավարտական ակտերի կազմումը և շինարարության պայմանագրի ավարտը:

3.1.2 Խորհրդատուն պետք է ապահովի իր մշտական ներկայությունը շինհրապարակում` աշխատանքային ժամերին ամենօրյա այցելությամբ ի դեմս խորհրդատվական խմբի անդամ Շինհրապարակի Տեխնիկական Հսկիչի (ՇՏՀ), որը պատասխանատու է շինհրապարակում ընթացող բոլոր գործողությունների շարունակական տեխնիկական հսկողության համար: Ըստ անհրաժեշտության, ՇՏՀ-ը պետք է ներգրավի խորհրդատվական խմբի անդամ մասնագետներին` վերջիններիս մասնագիտական ոլորտին առնչվող տեխնիկական խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով: ՇՏՀ-ը պետք է արձանագրի շինհրապարակում տեղի ունեցող բոլոր գործընթացները` ներառյալ տեխնիկական, օրենսդրական և անվտանգության խնդիրների վերաբերյալ կայացված որոշումները:

3.1.3 ՇՏՀ-ը պետք է պարբերաբար կազմակերպի Հանդիպումներ շինհրապարակում` Պատվիրատուի, Խորհրդատուի, նախագծողի (հեղինակային հսկողություն իրականացնող), կապալառուի ու ենթակապալառուների (եթե առկա են) լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմի Հանդիպումների օրակարգը (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև հանդիպման արձանագրությունը (անհրաժեշտության դեպքում): Խորհրդատուն պետք է պատրաստի և Պատվիրատուին ներկայացնի ամսական ամփոփ հաշվետվություններ, որոնք կարտացոլեն հաշվետու ամսվա ընթացքում հայտնաբերված բոլոր խնդիրները և դրանց համաձայնեցված լուծումները: Շինհրապարակում կայացած հանդիպման արձանագրությունը պետք է կցվի ամսական ամփոփ հաշվետվությանը: Խորհրդատուի ամփոփ ամսական հաշվետվությունների հիման վրա Պատվիրատուն կկատարի վճարումներ համաձայն կատարողականի:

3.1.4 Տեխնիկական հսկողությունը պետք է ապահովի, որպեսզի կատարված աշխատանքների որակը, ձեռք բերված նյութերը, կառույցները և իրերը, ինչպես նաև աշխատանքները կատարելու տեխնոլոգիական պահանջները համապատասխանեն ճարտարապետական և ինժեներական նախագծի մասնագրերին ու ծավալաթերթին, գործող կանոններին և կառավարության կողմից սահմանված չափանիշներին, ինչպես նաև Պատվիրատուի կողմից հաստատված շինանյութերի նմուշներին:

3.1.5 Տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի շարունակական ստուգումների միջոցով և գրավոր փաստաթղթավորվի` հիմնվելով փորձարկումների արդյունքների, ձեռք բերված ապրանքների տեխնիկական փաստաթղթերի և վկայականների, քանակների չափման և լուսանկարների վրա: Պատվիրատուի հետ խորհրդակցելով` շինհրապարակում Խորհրդատուն պետք է ստուգի և ընդունի շինանյութեր և ձեռք բերված այլ իրեր: Տեխնիկական հսկողությունը պետք է հավաստիանա, որ շինհրապարակում բոլոր գործողություններն իրականացվում են շինարարության, բնապահպանական և աշխատանքային անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրության շրջանակներում:

  • ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3.2.1 Հիմնական դրույթները ներառում են Խորհրդատուի հետևյալ պարտականությունները (որը սակայն չի սահմանափակվում):

3.2.2 Ապահովել ՇՏՀ-ի (ավագ մասնագետի) ամենօրյա և մշտական այցելություն շինհրապարակ՝ շինարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում:

3.2.3 Մասնակցել շենքերի և շինությունների առանցքների նշահարմանը, շինարարության ընթացքում ստուգել ճիշտ տեղակայումը և չափագրել գեոդեզիական նիշերը:

3.2.4 Պարբերաբար ստուգել բոլոր կատարված շինմոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին և մասնագրերին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին:

3.2.5 Ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատները և դրանց վավերականությունը, լաբորատոր փորձարկումների և վերլուծությունների գոյությունը: Նախագծին ու մասնագրերին անհամապատասխանության դեպքում, արգելել դրանց օգտագործումը՝ այն ձևակերպելով համապատասխան ակտերով:

3.2.6 Կապալառուի կողմից վարվող շինարարության ընդհանուր մատյանում նշել նկատողությունները և դիտողությունները, հայտնաբերված թերությունները և դրանց վերացման մասին համապատասխան ժամկետների սահմանման գրառումները:

3.2.7 Մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին վերացմանը:

3.2.8 Պատրաստել աշխատանքների ընթացքի և հայտնաբերված թերությունների վերաբերյալ մշտական թարմացվող տեղեկատվություն` ամսական կտրվածքով:

3.2.9 Սառեցված (կոնսերվացված) կամ դադարեցված շինարարական օբյեկտների առկայության դեպքում մասնակցել վերջիններիս ընդունմանը, ինչպես նաև ակտով նրանց հանձնմանն իրականացնող կազմակերպություն (ԻԿ)` նշելով այդ օբյեկտների տեխնիկական վիճակը:

3.2.10 Մասնակցել ինժեներական կոմունիկացիաների և կառույցների, խողովակաշարերի, էլեկտրասարքավորումների փորձարկումներին, հետևել/ապահովել դրանց համապատասխանությանը նախագծին և մասնագրերին, ընդունված նորմերին ու ստանդարտներին և ստորագրել համապատասխան փորձարկման ակտեր:

3.2.11 Հսկել վարվող շինարարության ընդհանուր մատյանը, կատարված աշխատանքների ընթացքը, շինհրապարակ ներմուծվող կոնստրուկցիաների, իրերի, նյութերի քանակը և որակը:

3.2.12 ԻԿ-ի և կապալռուի հետ համատեղ կազմել և վավերացնել ծածկվող աշխատանքների ընդունման ակտերը, դրանք ներկայացնել Պատվիրատուին մինչև համապատասխան կատարողականի վավերացումը:

3.2.13 Վավերացնել կապալառուի կողմից կազմված և վճարման ներկայացվող կատարողական ակտերը և դրանց ուղեկցող փաստաթղթերը, նախապես ստուգելով և մանրամասն չափագրելով կապալառուի կողմից ներկայացված ակտի բոլոր ծավալները: Խորհրդատուն ամբողջությամբ պատասխանատու է կատարողական ակտում բերված աշխատանքների ծավալների իսկության և որակի համար:

3.2.14 Արձանագրել և պատվիրատուին ներկայացնել պայմանագրային ծավալներից ավել կամ դրանցից դուրս անհրաժեշտ կատարվելիք աշխատանքների ծավալները՝ տալով դրանց կատարման անհրաժեշտության համար մասնագիտական եզրակացություն զեկուցագրի տեսքով:

3.2.15 Հետևել շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում դրանց կատարմանը՝ համաձայն կազմված Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի և լրացնել համապատասխան աղյուսակներ, որոնք կտրամադրվեն Պատվիրատուի կողմից:

3.2.16 Ստուգել շինարարի կողմից լրացվող տեխնիկական անվտանգության մատյանի օրական գրառումները և դրանց կատարումը:

3.2.17 Լաբորատոր փորձարկումների բացասական արդյունքների դեպքում, ընտրանքային եղանակով Խորհրդատուն պարտավոր է սեփական միջոցներով ձեռնարկել դրանց կրկնակի ստուգումը համապատասխան Հավելված 1-ի:

3.2.18 Ստորագրել շինարարության ավարտական ակտերը: Ակտերը չվավերացնելու դեպքում եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնել պատճառները:

3.2.19 Պատվիրատուին ներկայացնել ամսական հաշվետվություն, համաձայն Խորհրդատուի հաշվետվություններ կետի:

3.2.20 Շենքերի և կառույցների կայունությանը և հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղյակ պահել Պատվիրատուին:

3.2.21 Չընդունել հաստատված նախագծերի, մասնագրերի, շինարարական նորմերի և կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ կոնստրուկցիաներով կատարված շինարարական-մոնտաժային աշխատանքները:

3.2.22 Ապահովել ջրամատակարարման և կոյուղու մասնագետների, Էլեկտրատեխնիկի, ջեռուցման և օդափոխության, գազամատակարարման, կապի և ցանցի մասնագետների (տեխնիկական հսկիչներ#1, 2, 3, 4, 5), ինչպես նաև բնապահպանի այցելությունները շինհրապարակ, որոնք պետք է կատարեն հսկիչ չափագրումներ, ստուգեն տեղադրված համակարգերի համապատասխանությունը նախագծին և ՀՀ-ում գործող նորմատիվատեխնիակական պահանջներին, մասնակցեն փորձարկումներին, ձևակերպեն և հաստատեն իրենց պատասխանատու համապատասխան բաժինների կատարողական ակտերը և թաքնված աշխատանքների ակտերը:

  1. ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Շինհրապարակում տեղակայվելուց անմիջապես հետո Խորհրդատուն պետք է պատրաստի և Պատվիրատուին ներկայացնի Ծրագրի Սկզբնական Հաշվետվություն (ԾՍՀ): ԾՍՀ-ը պետք է ներառի նախագծային ամբողջական փաթեթի, այն է` ճարտարապետական և ինժեներական նախագծերի և մասնագրերի գնահատում, ինչպես նաև նախագծի իրականացմանն առնչվող այլ ասպեկտներ, այն է` տեղանքի պայմաններ և ծրագրի ավարտման ժամկետներ: ԾՍՀ-ը պետք է արտացոլի Խորհրդատուի կողմից հայտնաբերված բոլոր խնդիրները, որոնք կարող են խնդիր հանդիսանալ ծրագրի իրականացման ընթացքում, և առաջարկի դրանց լուծման պրոակտիվ ուղիներ:

ԾՍՀ-ը պետք է ներկայացվի Պատվիրատուին` վերջինիս մեկնաբանություններն և/կամ հաստատումը ստանալու, ոչ ուշ քան Խորհրդատուի` շինհրապարակում տեղակայվելու օրվանից երկու (2) շաբաթ հետո: ԾՍՀ-ը պետք է ներկայացվի Հայերեն լեզվով Էլեկտրոնային և թղթային տարբերակով՝ 2 (երկու) օրինակից։

  • ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Խորհրդատուն պետք է Պատվիրատուին ներկայացնի Ամսական Ամփոփ Հաշվետվություն (ԱԱՀ), որում կարտացոլվեն հաշվետու ամսվա ընթացքում իրականացված բոլոր շինարարական աշխատանքները և այլ միջոցառումները:

ԱԱՀ-ը պետք է ներառի ամփոփ տեղեկատվություն շինարարության առաջընթացի, ծախսերի, հայտնաբերված խնդիրների և դրանց լուծումների, կազմված թաքնված աշխատանքների և փորձարկումների ակտերի, ինչպես նաև կապալառուի կողմից կատարված աշխատանքների գնահատման վերաբերյալ: ԱԱՀ-ում պետք է արտացոլվեն նաև հեղինակային հսկողության ընթացքում արձանագրված շեղումները և դրանց վերացման մասին գրառումները, նախագծանախահաշվային փաթեթներից (ՆՆՓ) շեղումները, եթե դրանք առկա են, ՆՆՓ-երում կատարված փոփոխությունները, ներկայացված ապրանքների որակի համապատասխանության սերտիֆիկատները, կատարված լաբորատոր փորձարկումների աղյուսակը և դրանց արդյունքները, ինչպես նաև մասնագիտական եզրակացություն լաբորատոր փորձարկումների արդյունքների մասին, լուսանկարներ և այլն։ Ընդ որում, հաշվետվության մեջ գրառումները պետք է կատարեն բոլոր այն տեխնիկական հսկիչները` համաձայն նախորոք հաստատված ցանկի, ովքեր պատասխանատու են շինարարության համապատասխան ոլորտում կատարված աշխատանքների համար` բնակելի, հասարակական և արտադրական, հիդրոտեխնիկական, էներգո, գազամատակարման և կապի և ցանցի՝ վավերացնելով հաշվետվության համապատասխան բաժինը: Հաշվետվությանը պետք է կցված լինի համապատասխան մասնագետների կատարած այցելությունների կամ մշտական ներկայությունն արձանագրող աղյուսակ, դրույքաչափերով և վարձատրությունների չափով: Հաշվետվությանը կկցվեն նաև Շինարարության Գրանցամատյանի գրառումները և Շինհրապարակային Հանդիպումների արձանագրությունները: Հաշվետվությունը պետք է ներառի շինարարական աշխատանքների առաջընթացի և աշխատանքային գրաֆիկների ու պայմանագրային ժամկետների համապատասխանության գնահատում: Հաշվետվություններում արտացոլված ամբողջ տեղեկատվությունը և տվյալները պետք է ստուգվեն Պատվիրատուի կողմից։

4.2.1 Շինարարության Գրանցամատյան

Կապալառուն պատրաստում և վարում է Շինարարության Գրանցամատյանը (ՇԳՄ), որտեղ յուրաքանչյուր օր գրանցվում են շինհրապարակում կատարվող բոլոր գործողությունները: Շինարարության Գրանցամատյանի գրառումները վերահսկվում են ՇՏՀ կողմից։ Բացի այդ, գրանցամատյանում գրառումներ պետք է կատարվեն նաև տեխնիկական հսկիչների կողմից, որոնք այցելում են շինհրապարակ՝ իրենց տեխնիկական մասնագիտացման շրջանակներում որոշակի շինարարական աշխատանքներ ստուգելու համար:

4.2.2 Հանդիպումներ շինհրապարակում

Ծրագրի իրականացման ողջ ընթացքում շինհրապարակում պարբերաբար պետք է տեղի ունենան հանդիպումներ: Շինհրապարակում հանդիպումները պետք է վարի ՇՏՀ-ը, ով պատասխանատու է հանդիպման օրակարգի (անհրաժեշտության դեպքում) նախապատրաստման համար: Շինհրապարակում հանդիպումների մասնակիցները պետք է լինեն Պատվիրատուի, Խորհրդատուի, նախագծողի (հեղինակային հսկողություն իրականացնող), կապալառուի ու ենթակապալառուների (եթե առկա են) լիազոր ներկայացուցիչները, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում աշխատել են ծրագրի իրականացման վրա, կամ աշխատելու են հաջորդ շաբաթվա ընթացքում: Բացի այդ, շինհրապարակի հանդիպումներին պետք է մասնակցեն նաև ընթացիկ աշխատանքներին առնչվող տեխնիկական հսկիչները:

Շինհրապարակում հանդիպումների օրակարգը (առկայության դեպքում).

Շինհրապարակում յուրաքանչյուր հանդիպման օրակարգը պետք է ներառի (որը չի սահմանափակվում)`

- մասնակիցների ցանկ,

- նախորդ հանդիպման արձանագրության հաստատում,

- նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված և քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներ,

- ընթացիկ հանդիպման ժամանակ արձանագրված և քննարկված խնդիրներ,

- աշխատանքների առաջընթացը,

- այլ հարցեր:

Շինհրապարակում հանդիպումների վարման կարգը.

Շինհրապարակում յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը պետք է ներառեն (որը չի սահմանափակվում)`

- նախորդ հանդիպումների արձանագրությունների հաստատում (առկայության դեպքում),

- ընթացիկ աշխատանքները և առաջընթացը` աշխատանքային պլանի համեմատ,

- շինհրապարակում առկա աշխատուժը` քանակը և կազմը,

- մատակարարված շինանյութերը` վկայագրերը և դրանց հաստատման կարգավիճակը,

- լաբորատոր պայմաններում և շինհրապարակում անցկացված փորձարկումները` փաստաթղթավորված արդյունքները և դրանց հաստատման կարգավիճակը,

- մասնագետների կողմից իրականացված աշխատանքների ստուգումները` արձանագրված արդյունքները և դրանց հաստատման կարգավիճակը,

- կատարված աշխատանքների համար վճարումները` համապատասխան փաստաթղթերը և դրանց հաստատման կարգավիճակը,

- իրականացվելիք աշխատանքները` արձանագրված խնդիրները և պահանջվող լուծումները,

- բնապահպանական միջոցառումները` արձանագրված խնդիրները և պահանջվող լուծումները,

- աշխատանքային անվտանգության ապահովման միջոցառումները` արձանագրված խնդիրները և պահանջվող լուծումները,

- այլ հարցեր:

ՇՏՀ-ը պետք է կազմի հանդիպման արձանագրությունը (անհրաժեշտության դեպքում)` ներկայացնելով հանդիպման յուրաքանչյուր մասնակցին մեկնաբանությունների և/կամ հաստատման համար:

Ծառայությունները մատուցելու ողջ ընթացքում Խորհրդատուն պետք է ներկայացնի Ամսական Ամփոփ Հաշվետվություններ Պատվիրատուին` վերջինիս մեկնաբանություններն և/կամ հաստատումը ստանալու համար։ Ամսական Ամփոփ Հաշվետվությունները պետք է ներկայացվեն Հայերեն լեզվով Էլեկտրոնային և թղթային տարբերակով՝ 2 (երկու) օրինակից՝ հաջորդող ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

  • ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո Խորհրդատուն պետք է օժանդակի Պատվիրատուին` աշխատանքները կապալառուից ընդունելու գործում: Այնուհետև, Խորհրդատուն Պատվիրատուին պետք է օժանդակի ավարտական ակտերի կազմման և պայմանագրի ավարտի գործընթացին: Ծրագրի Ավարտական Հաշվետվությունը (ԾԱՀ) պետք է ներառի (որը սակայն չի սահմանափակվում) ճարտարապետական/ինժեներական նախագծերի, մասնագրերի ու ծավալների, փոփոխված պատվերների, փոփոխությունների ու լրացումների ցանկը, ինչպես նաև ծրագրի իրականացման ողջ ընթացքի ամփոփ նկարագիրը: ԾԱՀ-ին պետք է կցվի Թերությունների Ցանկ, որում կնշվի(են) թերությունների վերացման միջոցառումները և ավարտման ժամկետները: ԾԱՀ-ը պետք է ստորագրվի Խորհրդատվական Խմբի Ղեկավարի, ՇՏՀ-ի և բոլոր համապատասխան տեխնիկական փորձագետների կողմից, ովքեր ներգրավված են եղել ծրագրի իրականացման մեջ:

ԾԱՀ-ը պետք է ներկայացվի Պատվիրատուին` վերջինիս մեկնաբանություններն և/կամ հաստատումը ստանալու, շինարարական աշխատանքների ավարտից տաս (10) օր հետո: ԾԱՀ-ը պետք է ներկայացվի Հայերեն լեզվով Էլեկտրոնային և թղթային տարբերակով՝ 2 (երկու) օրինակից։

  1. ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ

5.1 Խորհրդատուի պարտականությունն է տրամադրել լիարժեք մասնագիտական տեխնիկական հսկողություն, որն անհրաժեշտ է աշխատանքների պատշաճ իրականցման համար ծրագրի ողջ ընթացքում: Խորհրդատուների թիմում ընդգրկված բոլոր մասնագետները սահմանված կարգով պետք է ունենան համապատասխան որակավորում` տրված ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի լիցենզավորման մարմնի կողմից` համաձայն սահմանված կարգի: Մասնագետների կազմն ներկայացված է ստորև․

Հիմնական անձնակազմ

  1. Խմբի ղեկավար (ճարտարագետ) (1 անձ)
  2. Գլխավոր մասնագետ (ճարտարագետ-կոնստրուկտոր) (1 անձ)
  3. Շինհրապարակի Տեխնիկական Հսկիչ (ավագ մասնագետ) (1անձ)
  4. Ջրամատակարարման և կոյուղու մասնագետ (տեխնիկական հսկիչ#1) (1անձ)
  5. Էլեկտրատեխնիկ (տեխնիկական հսկիչ#2) (1անձ)
  6. Ջեռուցման և օդափոխության մասնագետ (տեխնիկական հսկիչ#3) (1անձ)
  7. Գազամատակարարման մասնագետ (տեխնիկական հսկիչ#4) (1անձ)
  8. Կապի և ցանցի մասնագետ (տեխնիկական հսկիչ#5) (1անձ)
  9. Բնապահպան (1անձ)

5.1.1 Խմբի ղեկավար-Պետք է ունենա բարձրագույն կրթություն շինարարության ոլորտում, առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում) շինարարության տեխնիկական հսկողության մասով:

Խմբի ղեկավարը պետք է համակարգի իր բոլոր մասնագետների աշխատանքները, ապահովի հաշվետվությունների ընթացքը, տա հանձնարարականներ իր խմբին և մշտական կապ հաստատի Պատվիրատուի հետ:

5.1.2 Գլխավոր մասնագետ-Պետք է ունենա բարձրագույն կրթություն արդյունաբերական քաղաքացիական շինարարության ոլորտում, ունենա առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում), որից առնվազն 2 տարվա փորձ առողջապահական հաստատությունների շինարարական տեխնիկական հսկողության բնագավառում, ունենա համապատասխան որակավորում բնակելի, հասարակական և արտադրական ոլորտի շինարարությունների տեխնիկական հսկողության` տրված ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի լիցենզավորման մարմնի կողմից` համաձայն սահմանված կարգի:

5.1.3 Շինհրապարակի Տեխնիկական Հսկիչ - Պետք է ունենա բարձրագույն կրթություն շինարարության ոլորտում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում) բնակելի, հասարակական և արտադրական շինարարությունների տեխնիկական հսկողության մասով:

5.1.4 Տեխնիկական հսկիչներ (#1, 2, 3, 4, 5)

Ջրամատակարարման և կոյուղու, Էլեկտրատեխնիկ, ջեռուցման և օդափոխության, գազամատակարարման, կապի և ցանցի մասնագետները պետք է ունենան համապատասխան ոլորտներում 3 տարվա աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում), ինչպես նաև շինարարական որոլտի բարձրագույն կրթություն:

5.1.5 Բնապահպան

Բնապահպանը պետք է ունենան 3 տարվա համապատսխան աշխատանքային փորձ (վերջին տարիների ընթացքում), ինչպես նաև բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Լաբորատոր փորձարկումների պարտադիր աղյուսակը (որը չի սահմանափակվում) պետք է նարառի․

  1. Շենքերի և ճանապարհների հիմնատակերի կրողունակության ստուգում;
  2. Բետոնացման աշխատանքներից առաջ օգտագործվող նյութերի հարաբերությունների կազմում լաբորատոր պայմաններում;
  3. Տարբեր դասի բետոնների ստուգում խորանարդների վերցմամբ, կեռերի հանման կամ համապատասխան սարքերով կրակելու եղանակներով` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  4. Ամրանների ստուգում ծռման և ձգման աշխատանքների ժամանակ` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  5. Եռակցման հանգույցների ստուգում ուլտրաձայնային եղանակով` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  6. Օգտագործվող հանքանյութերի գրանուլային բաղադրության ստուգում` քանակները և պարբերությունները համաձայն սահմանված կարգերի;
  7. Ռենտգեն սենյակում պատերի բարիտապատումից առաջ բարիտանյութի ճառագայթների կլանման ստուգում լաբորատոր պայմաններում։

Վերոնշյալ փորձարկումները պետք է իրականացվեն՝ հիմք ընդունենելով ՀՀ-ում գործող բոլոր կանոնները և նորմերը (ՇՆԿ-ներ և ՀՀՇՆ-ներ), ստուգելու համար շինարարական պայմանագրով նախատեսված այն բոլոր աշխատանքները, որոնք ենթակա են լաբորատոր փորձարկումների:


“Health Project Implementation Unit” State Agency of the Ministry of Health of RA, Request for Expressions of Interest and Terms of Reference for procurement of consulting services: “Technical Supervision of Civil Works for Construction of “Martuni Medical Center” CJSC of Gegharkunik Marz of RA”, CR4/CQS/B-C/047-19


Государственное Учреждение «Агентство по реализации программ здравоохранения» Министерства Здравоохранения РА, Запрос о Выражении Заинтересованности и Техническое задание для закупок консультационных услуг: «Технический надзор строительных работ «Медицинского центра Мартуни» ЗАО Гегаркуникского марза РА», CR4/CQS/B-C/047-19

More

Հայտարարություն

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց: Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

«Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 32 տեսական և 13 գործնական կրեդիտ, իսկ «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթացի դասընթացավարներ Թամարա Սարգսյանին՝ ՇՄԶ 13 տեսական և 5 գործնական կրեդիտ, Սուսաննա Միդյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ, Դավիթ Բաբիկյանին՝ ՇՄԶ 11 տեսական և 2 գործնական կրեդիտ, Աննա Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 19 տեսական և 7 գործնական կրեդիտ, Հասմիկ Հայրապետյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 3 գործնական կրեդիտ, Գոհար Շահսուվարյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010-54-43-65։

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

«16» հունվար 2020թ. թիվ 125 – Ա հրամանի

ԾՐԱԳԻՐ

«ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ 2 - ՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Փետրվար 2020թ․ - փետրվար 2022թ., ք. Երևան (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն)

Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոն,

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

Շաբաթ 1

Օր 1

09։00–10։30

Դասախոսություն

Մարդու ժառանգականության հիմքում ընկած բջջային և մոլեկուլային մեխանիզմների նկարագրությունը

Թ.Ֆ. Սարգսյան/

Ա.Մ. Հովհաննիսյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00–12։30

Սեմինար

ԴՆԹ-ի քիմիական կառուցվածքը և ռեպլիկացիան

ԴՆԹ մուտացիաների հիմնական տիպերը և մեխանիզմները

Թ.Ֆ. Սարգսյան/

Ա.Մ. Հովհաննիսյան

12։30–14։00

Գործնական

Ժառանգական հիվանդությունների ախտորոշման եղանակները

Օր 2

09։00–10։30

Դասախոսություն

Մարդու գենոմի նկարագիրը և ֆունկցիաները:

Գենոմի կառուցվածքը, հաջորդականությունների տարբերակները: Փոփոխությունների տեսակները և առաջացման մեխանիզմները

Հ.Ս. Հայրապետյան/

Ա.Մ. Հովհաննիսյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00–13։00

Գործնական

Ծանոթացում կլինիկական մոլեկուլային գենետիկայի լաբորատոր

հետազոտությունների հետ

Հ.Ս. Հայրապետյան/

Ա.Մ. Հովհաննիսյան

13։00–14։00

Սեմինար

Գենային մուտացիաները որպես հիվանդությունների առաջացման պատճառ

Օր 3

09։00–10։30

Դասախոսություն

Մարդու կարիոտիպը, քրոմոսոմների կառուցվածքը, դասակարգումը, X-քրոմոսոմի ինակտիվացիա

Դ.Թ. Բաբիկյան/

Ա.Մ. Հովhաննիսյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00–12։30

Գործնական

Ծանոթացում կլինիկական բջջագենետիկայի լաբորատորիայի հետ: Բջջային կուլտուրա, քրոմոսոմային պատրաստուկների ստացման միջոցները

Դ.Թ. Բաբիկյան/

Ա.Մ. Հովhաննիսյան

12։30–14։00

Սեմինար

Գենետիկական հիվանդությունների ընտանեկան անամնեզի հավաքագրում, տոհմածառի կազմում և մեկնաբանում

Օր 4

09։00–10։30

Դասախոսություն

Եռանուկլեոտիդային կրկնությունների հիվանդությունները

Թ.Ֆ. Սարգսյան/

Դ.Թ. Բաբիկյան

10։30–11։00

Ընդմիջում

10։30-13։00

Սեմինար

Ժառանգման ձևերը: Մենդելյան և ատիպիկ ժառանգում, ներառյալ միտոքոնդրիալ, պոլիգեն և բազմագործոնային ժառանգումը

Թ.Ֆ. Սարգսյան/

Դ.Թ. Բաբիկյան

13։00–14։00

Գործնական

Ծանոթացում մարդու գենոմի սեկվենավորման արդյունքների հետ

Օր 5

09։00–10։30

Դասախոսություն

էպիգենետիկայի սկզբունքները:

Իմպրինտինգի և կրկնվող տրիպլետ մուտացիաների մեխանիզմները:

Ս.Ա. Միդյան/

Ա.Մ. Հովhաննիսյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00-13։00

Սեմինար/Քննարկում

Պրակտիկ բժիշկների համար քննարկել հմտությունները և տերմինաբանությունը

Ս.Ա. Միդյան/

Ա.Մ. Հովhաննիսյան

12։30–14։00

Գործնական

Նյարդամկանային հիվանդությունների ախտորոշման մոլեկուլային գենետիկական մեթոդները

Շաբաթ 2

Օր 1

09։00–10։30

Դասախոսություն

Ժառանգական հատկանիշների և հիվանդությունների փոխանցման օրինաչափությունները, սկզբունքները և տեսակները՝ Մենդելյան և ոչ-Մենդելյան ժառանգում

Ս.Ա. Միդյան/

Ա.Մ. Հովhաննիսյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00-12։30

Գործնական

Հիվանդությունների ախտորոշման նպատակով պրոբանդի ճիշտ անամնեզ, ֆիզիկական զննում, տոհմածառի կազմում:

Ս.Ա. Միդյան/

Ա.Մ. Հովhաննիսյան

12։30–14։00

Սեմինար

Գենետիկական հիվանդությունների ախտանիշների բնութագիրը, բացահայտման ալգորիթմերը:

Օր 2

09։00–10։30

Դասախոսություն

Միտոքոնդրիալ եղանակով փոխանցվող հիվանդությունները

Հ.Ս. Հայրապետյան/ Գ.Ռ. Շահսուվարյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00-12:30

Սեմինար

Էմպիրիկ ռիսկերի առաջացումը և դրանց օգտագործումը:

Իրականացնել ռիսկի գնահատում, ներառյալ հավանականությունը և Բայեսի թեորեմը:

Հ.Ս. Հայրապետյան/ Գ.Ռ. Շահսուվարյան

12։30-14։00

Գործնական

Միտոքոնդրիալ հիվանդությունների դեպքերի քննարկում: Ընտանիքների խորհրդատվություն: Ճանաչել ժառանգման տարբեր ձևերը տոհմածառում

Օր 3

09։00–10։30

Դասախոսություն

Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում: Նյարդամկանային հիվանդությունների բուժման հնարավորությունները և նորագույն մեթոդների կիրառումը կախված գենային մուտացիաների տեսակներից: Գենոթերապիա:

Որոշ նյարդամկանային լետալ հիվանդությունների գենոթերապևտիկ բուժման արդյունքները

Թ.Ֆ. Սարգսյան/

Ն.Կ. Կոստանդյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00-12։30

Սեմինար

Նյարդաբանական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում, կանխարգելում և բուժման նոր մոտեցումներ մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Գենետիկական հիվանդություններով անձանց տոհմածառերի կազմում: Խնդիրներ

Թ.Ֆ. Սարգսյան/

Ն.Կ. Կոստանդյան

12։30–14։00

Գործնական

Մոլեկուլային-բջջագենետիկական մեթոդների կիրառումը գենետիկական հիվանդությունների ախտորոշման նպատակով

Օր 4

09։00–10։30

Դասախոսություն

Դիսմորֆոգենեզի նշանները ժառանգական և բնածին պաթոլոգիայի ախտորոշումը:

Դ.Թ. Բաբիկյան/

Ա.Մ. Հովհաննիսյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00-12։30

Սեմինար

Հիվանդությունների անհատականացված մոլեկուլային հետազոտության հեռանկարները՝ Դյուշենի և Բեկերի մկանային դիստրոֆիայի ախտորոշումը և գենոթերապևտիկ բուժման արդյունավետությունը կախված գենային մուտացիաների սպեկտրից:

Դ.Թ. Բաբիկյան/

Ա.Մ. Հովհաննիսյան

12։30–14։00

Սեմինար

Նկարագրել սոմատիկ մուտացիաների մոլեկուլային հիմքերը և սոմատիկ քրոմոսոմային շեղումների հետևանքները:

Օր 5

09։00–10։30

Դասախոսություն

Գենետիկական խորհրդատվության հիմնական նպատակը: Գենետիկական խորհդատվության կարևորությունը՝ Գենետիկական տվյալների բացատրությունը հիվանդի կամ ընտանիքի ճիշտ որոշում ընդունելու համար:

Թ.Ֆ. Սարգսյան/

Գ.Ռ. Շահսուվարյան

10։30–11։00

Ընդմիջում

11։00-12։30

Սեմինար

Նյարդային հիվանդություններով հիվանդների գենետիկական փոփոխությունների կապը հիվանդության զարգացման հետ: Խնդիրներ

Թ.Ֆ. Սարգսյան/

Գ.Ռ. Շահսուվարյան

12։30–14։00

Գործնական

Պրոբանդի կլինիկական հետազոտության առանձնահատկությունները ժառանգական հիվանդությունների ախտորոշման նպատակով:

Թիրախային լսարան՝ բժշկական գենետիկներ, լաբորատոր գենետիկներ, նյարդաբաններ, մանկաբույժներ, թերապևտներ, նեոնատոլոգներ։
Մասնակիցների ակնկալվող թվաքանակ՝ 20-30 հոգի:

More

Հայտարարություն

2020թ. փետրվարի 7-ին և մարտի 3-ին (կրկնողաբար) Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) տեղի կունենա Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ոսկրամկանային համակարգ և էնդոկրին հիվանդություններ» թեմայով սեմինար։ Սեմինարի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-41-18-63։

More

Հայտարարություն

2020 թվականի հունվարի 15-17-ը Արտաշատում, փետրվարի 19-21-ը Գավառում և մարտի 25-27-ը Կապանում (կրկնողաբար)  տեղի կունենա ««Ազգային բժշկական պալատ» ՄՄ» ՀԿ կողմից «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող «Ներքին հիվանդությունների արդի խնդիրները և բուժման ժամանակակից մոտեցումները ներքին հիվանդությունների կլինիկայում» թեմայով գիտագործնական կոնֆերանս: Կոնֆերանսի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ  20 տեսական և  3 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 043-007-107:

 

                                                                                                                                                                                                                                                                                                                   Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

                                                               «26»   դեկտեմբեր   2019թ:  

                                                                   թիվ   3942 – Ա  հրամանի

 

 

 ԾՐԱԳԻՐ

«ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ

 

Հունվարի 15-17, 2020թ., ք. Արտաշատ (Արտաշատի ԲԿ ՓԲԸ)

Փետրվարի 19-21, 2020թ.,  ք. Գավառ (Գավառի ԲԿ ՓԲԸ)

Մարտի 25-27, 2020թ., ք. Կապան («Կապանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ)

««Ազգային բժշկական պալատ»ՄՄ» ՀԿ,

«Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ

 

Օր 1

Նախագահողներ՝ Լ. Մանուկյան, Ա. Ավետիսյան

09:00-09:15

Մասնակիցների գրանցում

09:15-09:30

Գիտաժողովի բացում

Ողջյունի խոսք

Ն. Վանեսյան/

Լ. Մանուկյան

09:30-10:20

Սիմպաթիկ գերակտիվություն

Բետա-ադրենոպաշարիչների դերը

սիրտ-անոթային կոնտինիումում

Պ. Զելվեյան

 

10:20-11:10

Նեյրոպաթիկ ցավային համախտանիշի հիմնախնդիրները

Ա. Ավետիսյան

11:10-12:00

Տարիքով պայմանավորված խնդիրները՝ ծերունական ասթենիա, սարկոպենիա և ընկնելու համախտանիշ

Լ. Մանուկյան

12:00-13:00

Չկարգավորված զարկերակային գերճնշումը և նրա բարդությունները

որպես սիրտ-անոթային հիվանդացության և բարձր մահացության պատճառ։ ԱՓՖ ինհիբիտորների դերը ինչպես

մոնոթերապիայում, այնպես էլ համակցված բուժման պարագայում

Պ. Զելվեյան

13:00-14:00

Ընդմիջում

Նախագահողներ՝ Պ. Զելվեյան, Մ.Նարիմանյան

14:00-15:00

Հիպերուրիկեմիան որպես սիրտ-անոթային հիվանդացության անկախ

ռիսկի գործոն։ Կարգավորման ուղիները

Պ. Զելվեյան

 

15:00-16:00

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ախտորոշման և

վարման բարդությունները առողջության առաջնային պահպանման օղակում

Մ. Նարիմանյան

16:00-17:00

Հիպերլիպիդեմիայի առաջնային և երկրորդային կանխարգելումը։

Հիպոլիպիդեմիկ բուժման արդի մոտեցումները։ Ի՞նչ է ցուցանում

Եվրոպական սրտաբանների միության 2019թ․ ուղեցույցը

Պ. Զելվեյան

17:00-18:00

Եռգլիցերիդեմիան թերապևտի և ընտանեկան բժիշկի  պրակտիկայում:

Շտկման մոտեցումներն ու եղանակները

Պ. Զելվեյան

18:00-19:00

Քննարկումներ, հարց ու պատասխան

Օր 2

Նախագահողներ՝ Լ. Մանուկյան, Ա. Մարտիրոսյան, Կ. Ստեփանյան

09:00-09:10

Մասնակիցների գրանցում

09:10-10:00

Մեջքի ցավ․ ժամանակաշրջանի հիվանդություն, պատճառները և բուժման մեթոդները

Լ. Մանուկյան

10:00-10:50

Ռացիոնալ հակաբիոտիկոթերապիան ներքին հիվանդությունների կլինիկայում

Կ. Ստեփանյան

10:50-11:40

Գլխուղեղի քրոնիկ իշեմիա և երկրորդային կոգնիտիվ խանգարումներ։

Շեշտ միկրոցիրկուլյացիայի վրա

Լ. Մանուկյան

11:40-12:30

Ինչպե՞ս պաշտպանել լյարդը ալկոհոլային, ճարպային, տոքսիկ

և դեղորայքային ախտահարումներից

Ա. Մարտիրոսյան

12:30-13:20

Համակարգային վասկուլիտներ, հազվադեպ հանդիպող հիվանություներ

թերապևտի պրակտիկայում։ Ինչպե՞ս հայտնաբերել և ախտորոշել

Լ. Մանուկյան

13:20-14:00

Ընդմիջում

Նախագահողներ՝ Լ. Մանուկյան, Գ. Բայբուրդյան, Լ. Առաքելյան

14:00-14:40

Վահանաձև գեղձի հիվանդությունները՝ հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ,

աուտոիմուն թիրեոիդիտ։ Ի՞նչ պետք է իմանա թերապևտը

Գ. Բայբուրդյան

 

14:40-15:20

Օստեոպորոզ, կոտրվածք, սթրես, 21-րդ դարի կարևորագույն խնդիրները

Լ. Մանուկյան

15:20-16:00

Երկրորդ տիպի շաքարային դիաբետի վարման ժամանակակից ուղեցույցները

Լ. Առաքելյան

 

16:00-16:40

Հոգեմարմնային խնդիրների ծագումնաբանությունը ընտանեկան

խնդիրների արդյունքում

Մ. Մեհրաբյան

16:40-17:20

Helicobacter Pilori ստամոքսի ագրեսիվ «թշնամի», ե՞րբ է պետք կատարել էրադիկացիա  և ինչպե՞ս բարձրացնել նրա արդյունավետությունը

Ա. Մարտիրոսյան

17:20-18:00

Հալիտոզ՝ տհաճ հոտ բերանից, պատճառները և ինչպես՞ պայքարել դրա դեմ

Ա. Խլոյան

18:00-19:00

Քննարկումներ, հարց ու պատասխան

Օր 3

09:00-09:10

Մասնակիցների գրանցում

09:10-10:30

Սիրտ-անոթային քրոնիկ հիվանդությունների՝ ՔԿՀ, ԶԳ, ՔՍԱ վարման մոտեցումները  ներքին հիվանդությունների կլինիկայում:

Ռիսկի գործոնների գնահատում

Լ. Մանուկյան/

Կ. Ստեփանյան

 

10:30-11:10

Գործնական

Կլինիկական դեպքերի քննարկում։

Հետազոտություններ՝ գլյուկոզա, կրեատինին, միզաթթու, ԿՔԱ,

լիպիդային պրոֆիլ, ԷՍԳ                              

Լ. Մանուկյան/

Կ. Ստեփանյան

11:10-11:40

Երկրորդ տիպի շաքարային դիաբետի և մետաբոլիկ համախտանիշի,

հիպերլիպիդեմիայի վարման մոտեցումները ներքին հիվանդությունների կլինիկայում

Լ. Առաքելյան/

Գ. Բայբուրդյան

11:40-12:10

Գործնական

Կլինիկական դեպքերի քննարկում։

Հետազոտություններ՝ գլյուկոզա, կրեատինին, միզաթթու, ԿՔԱ,

լիպիդային պրոֆիլ, ԷՍԳ

Լ. Առաքելյան/

Գ. Բայբուրդյան

12:10-13:00

Հոգեմարմնային խնդիրների վերլուծությունը ընտանիքում․ թերապևտի և ընտանեկան բժիշկի գործառույթները։

Կլինիկական դեպքերի քննարկում, գործնական խորհուրդներ

Մ. Մեհրաբյան/

Ա. Ավետիսյան

13:00-14:00

Ընդմիջում

14:00-14:40

Վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը առողջության առաջնային պահպանման օղակում

Գ. Բայբուրդյան/

Լ. Առաքելյան

14:40-15:30

Գործնական

Կլինիկական դեպքերի քննարկում։

Հետազոտություններ՝ ԹԹՀ, Թ3, Թ4, ՈՒՁՀ

Գ. Բայբուրդյան/

Լ. Առաքելյան

15:30-16:00

Ցավային համախտանիշի պատճառների (մեջքի ցավ, նեյրոպատիկ ցավ) և օստեոպորոզի  հայտնաբերումը և կանխարգելումը

Լ.  Մանուկյան/

Ա. Ավետիսյան

16:00-16:30

Գործնական

Կլինիկական դեպքերի քննարկում։                                 

Հետազոտություններ՝ ռենտգենոգրաֆիա և դենսիտոմետրիա

Լ.  Մանուկյան/

Ա. Ավետիսյան

16:30-17:00

Ծերունական ասթենիայի ախտորոշման ալգորիթմը 65-ից բարձր տարեցների և 75-ից բարձր ծերերի մոտ (ամուր թե՞ փխրուն)

Լ. Մանուկյան/

Կ. Ստեփանյան

17:00-17:30

Գործնական

Կլինիկական դեպքերի քննարկում։

Մեթոդները՝ սկրինինգային հարցաշար «Տարիքը խոչնդոտ չէ», դինամոմետրիա, ֆիզիկական ակտիվությունը գնահատող թեստեր

Լ. Մանուկյան/

Կ. Ստեփանյան

17:30-18:00

Լյարդի ախտահարումների տարբերակիչ ախտորոշումը՝ ալկոհոլային հիվանդություն, լիպոդիստրոֆիա /ստեատոզ, ստեատոհեպատիտ/ տոքսիկ և դեղորայքային հեպատիտները առողջության առաջնային պահպանման օղակում

Ա. Մարտիրոսյան/

Լ. Մանուկյան

 

18:00-18:30

Գործնական

Կլինիկական դեպքերի քննարկում։

Հետազոտություններ՝ շաքար, կրեատինին, միզանյութ, բիլիրուբին,

AST, ALT, լիպիդային պրոֆիլ, ՈԻՁՀ   

Ա. Մարտիրոսյան/

Լ. Մանուկյան

 

18:30-19:00

Գիտաժողովի ամփոփում և փակում

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

«ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ

 

Արտաշատի ԲԿ ՓԲԸ

Գավառի ԲԿ ՓԲԸ

«Կապանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ

Օր 1

15.01.2020թ.

19.02.2020թ.

25.03.2020թ.

Օր 2

16.01.2020թ.

20.02.2020թ.

26.03.2020թ.

Օր 3

17.01.2020թ.

21.02.2020թ.

27.03.2020թ.

 

Թիրախային լսարան՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ԱԱՊ օղակի նեղ մասնագետներ (սրտաբաններ, գաստրոէնտերոլոգներ, ներզատաբաններ, նյարդաբաններ):

 Մասնակիցների ակնկալվող թվաքանակ՝ 400 հոգի:

 

More

Հայտարարություն

2020 թվականի հունվարի 27-ին ժամը 15:00-ին Առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը` Ա/Ձ Խորեն Մկրտչյան, Ա/Ձ Մեխակ Ղազարյան, Ա/Ձ Սուսաննա Մատինյան, Ա/Ձ Ռիմա Սուքիասյան, Ա/Ձ Թամարա Բաղդասարյան, Ա/Ձ Անիչկա Ավագյան, «Նարեկ Առողջության Կենտրոն» ՍՊԸ, «Իքս Մաինդ» ՍՊԸ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Կապույտ Բյուրեղ» ՍՊԸ, «Քորմեդ» ՍՊԸ, «Նոր-Գեղիի Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն» ՊՈԱԿ, «Նոր-Գեղիի Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն» ՊՈԱԿ, «Սանասարյան Գ.Ա.Հ.» ՍՊԸ, «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտ» ՍՊԸ, «Բեստ Լայֆ» Բժշկական Կենտրոն ՍՊԸ, Ա/Ձ Մարգարիտա Պետրոսյան, Ա/Ձ Լիլիթ Գրիգորյան, Ա/Ձ Լևոն Համբարձումյան, Ա/Ձ Մարթա Մուրադովա, Ա/Ձ Սևադա Հակոբյան: Ինչպես նաև քննարկվելու է Մարտունու բժշկական կենտրոն ՓԲԸ-ի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործունեության կասեցման կամ նախազգուշացման հարցը:

ԱՆ Լիցենզավորման հանձնաժողով

More

Videos

January 15, 2020

Վերանայվել են ծննդօգնության ծառայությունները

More

January 13, 2020

Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ

More

January 13, 2020

Առողջության համապարփակ ապահովագրություն

More

January 09, 2020

2019 թվականի էական բարեփոխումները

More

December 28, 2019

Տարվա ամփոփում

More

  • 8003

  • hotline@moh.am

Subscribe